Հասարակություն

Եթե ժամանակին բժշկի չեն դիմում, անվերադարձ փոփոխություններ են կատարվում օրգանիզմում. թունաբան

Թունաբան Միքայել Գաբրիելյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշել է, որ ավելացել է նաև գազի պատճառով հիվանդանոցում հայտնված մարդկանց թիվը:

«2017 թվականին ունեցել են 136 հիվանդ, 2018 թվականին՝ 100 հիվանդ, բայց 2019 թվականի այս երեք ամսվա մեջ ունեցել ենք 52 տուժած, որից 29-ը հունվար ամսին է վերաբերում: 2018 թվականի նույն ժամանակահատվածում ունեցել ենք 19 դեպք: Մահվան դեպքեր չի եղել»,- ասաց Գաբրիելյանը:

Թունաբանը նաև նշել է, որ գազի դեպքում գործ ունենք դանդաղ մահվան հետ, թունավորված մարդը չի զգում, թե ինչ է կատարվում իր հետ: Աստիճանաբար գլխացավ, գլխապտույտ, քնկոտություն է զգում, կարող է քնել ու չզգալ, թե ինչ է կատարվում իր հետ: Եթե ժամանակին բժշկի չեն դիմում, անվերադարձ փոփոխություններ են կատարվում օրգանիզմում:

«Դա ուղեղի քաղցկեղ է առաջացնում, հեմոգլոբինը փոխվում է, ուղեղ թթվածին չի մատակարարում: Դա առաջին պատճառն է մահվան, դրա համար պետք է առաջին հերթին դուրս բերել տուժածին տարածքից ու հասցնել հիվանդանոց»,- ասել է բանախոսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ