fbpx
Արցախ

Եթե կողմերը պայմանավորվեն, Լեռնային Ղարաբաղը նույնպես ներկայացված կլինի բանակցություններում. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա իր ասուլիսի ժամանակ անդրադարձել է Արցախյան հակամարտությանը: Մասնավորապես այն հարցի, բանակցային սեղանին միանա պաշտոնական Ստեփանակերտը: Նա նշել է, որ դա պետք է հակամարտության կողմերի որոշումը լինի։

«Եթե կողմերը որևէ փուլում պայմանավորվեն, որ Լեռնային Ղարաբաղը նորից ներկայացված է լինելու բանակցություններում, ապա դա լինելու է հենց կողմերի որոշման հիման վրա, և մենք հարգելու ենք այդ որոշումը», – ասել է Զախարովան՝ պնդելով, որ սա Ռուսաստանի՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի՝ բազմիցս հնչեցված դիրքորոշումն է։

Պաշտոնյան տեղեկացրել է, որ նույն դիրքորոշումն ունեն նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները։ Զախարովան այլ մանրամասներ խորհուրդ է տվել ընթերցել համանախագահների՝ մարտի 9-ին տարածած հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ