fbpx
Սպորտ

Եթե Մեսսին գնդակ է ստանում ու խաղում է, ապա ձեր վերջը եկել է․ Մոուրինյո

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ «Եթե «Բարսելոնա»-ում Մեսսին չլիներ ֆավորիտը կլիներ «Լիվերպուլ»-ը: Մոուրինյոյի խոսքերը փոխանցում է Marca-ն:

«Եթե «Բարսելոնա»-ում Մեսսին չլիներ, ես կասեի, որ ֆավորիտը «Լիվերպուլ»-ն է: Բայց եթե «Բարսելոնան»-ն Մեսսիի հետ է … Մեսսին մնում է Մեսսի: Հնարավոր չէ խաղադաշտում վանդակ կառուցել, որպեսզի կանգնեցնես նրան:

Եթե նա գնդակ է ստանում ու խաղում է, ապա ձեր վերջը եկել է: Ահա թե ինչու ինձ երբեք դուր չի եկել Մեսսիի հետ խաղալ անհատական հսկողությամբ»

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ «Բարսելոնա»-«Լիվերպուլ» առաջին հանդիպումը կկայանա մայիսի 1-ին Իսպանիայում, իսկ պատասխան հանդիպումը կանցկացվի մայիսի 7-ին Անգլիայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ