Սպորտ

Եթե Մեսսին հեռանա, ապա պետք է փոխել Բարսելոնայի անունը․ Էտո’Օ

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Սամուել Էտո’Օ-ն, ով թիմում հանդես է եկել նաև Լիոնել Մեսսի հետ, խոսել է վերջինիս մասին։


«Եթե Մեսսին որոշի հեռանալ, ապա պետք է փոխել ակումբի անվանումը: Պետք է հնարավոր ամեն բան անել, որպեսզի Լեոն կարիերան ավարտի «Բարսելոնայում»:

«Բարսելոնան» դա Մեսսին է: Ես ցանկանում եմ, որ ակումբը վերադառնա և հաջողությունների մասին երազի նոր մրցաշրջանում:

Հույս ունեմ, որ ղեկավարությունը որոշումներ կկայացնի ի շահ ակումբի», – Էտո’Օ-ի խոսքերը մեջբերում է TyC Sports-ը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ