Եթե քայլեր չձեռնարկվեին, Հայաստանում ցեմենտ արտադրող գործարանները կփակվեին. Հայկ Սարգսյան

Հրապարակող՝

Եթե քայլեր չձեռնարկվեին, Հայաստանում ցեմենտ արտադրող գործարանները կփակվեին. Հայկ Սարգսյան

Ամենադիտվածներ

Այսօր ԱԺ-ում քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ ցեմենտ արտադրող 3 գործող ընկերությունները ցեմենտի տոննան բաց են թողնում 40-48 հազար դրամով, բայց նախորդ տարվա իշխանափոխությունից հետո Հայաստան սկսեց ներմուծվել նաև իրանական ցեմենտ, որն ավելի էժան է։

Ըստ պատգամավորի՝ իրանական ցեմենտի տոննայի գինը ընդամենը 8-10 հազար դրամ է, և նույնիսկ հարկվելուց հետո այն չի գերազանցում 13 հազար դրամ գինը։

«Եվ եթե ՊԵԿ-ը, կառավարությունը և կառավարության ղեկավարը քայլեր չձեռնարկեին, շատ արագ Հայաստանում ցեմենտ արտադրող երեք գործարաններն էլ կփակվեին», – ասաց պատգամավորը։

Հիմա սահմանվում է պետական տուրք, որն իրանական ցեմենտի գինը հասցնում է հայկական ցեմենտի գնին, որպեսզի հայկական արտադրողները չտուժեն։

Ամենաթարմ