Քաղաքականություն

Եթե Ռուսաստանն անկարող է գերիների հարցը լուծել, ինչպե՞ս է լուծելու տրասպորտային ապաշրջափակման հարցերը․ Բաբաջանյան

ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Եթե Ռուսաստանն անկարող է գերիների հարցը լուծել, ինչպե՞ս է պատրաստվում տրասպորտային ապաշրջափակման համալիր հարցերի լուծման երաշխավոր դառնալ։

Հայաստանը պետք է անհապաղ Մինսկի խմբի օրակարգ բերի գերիների վերադարձի հարցը՝ այս խնդրի հետ չկապելով ճանապարհների և հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցը։

Անկախ այս գործընթացից, ճանաչելով այս հույժ կարևոր խնդրում Ռուսաստանի ջանքերի անկարողությունը, Հայաստանի ԱԳ նախարարությունը, Ազգային ժողովը պետք է անհապաղ գերիների վերադարձի խնդրով դիմեն բոլոր միջազգային կազմակերպություններին և գործընկեր երկրներին՝ ներազդելու համար Բաքվի վրա և գերիների վերադարձը շուտափույթ իրականացնելու համար։

Դրանից հետո միայն Հայաստանը կարող է վերադառնալ մոսկովյան եռակողմ հայտարարության օրակարգին և բովանդակությանը»։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ