fbpx
Քաղաքականություն

Եթե Սամվել Ալեքսանյանը որոշի մեր կազմակերպությանը մեկ ցենտ էլ նվիրել, այն կհամարենք խորը վիրավորանք․ Սաքունց

Իրավապաշտպան, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը Facebook-ի իր էջում գրել է․

«Եթե հանկարծ, օլիգարխ է, թե մեծահարուստ է համարվում, կամ որևէ այլ կերպ է համարվում, Սամվել Ալեքսանյանը, որն իր «կալվածքը» հանդիսացող Մալաթիա Սեբաստիա տարածքում մինչ հեղափոխությունը ընտրությունների ժամանակ բացարձակ բեսպրեդել էր իրականացնում` իր անմիջական ղեկավարությամբ, որոշի, հանկարծ էլի, որոշի մեր կազմակերպությանը թեկուզ մեկ ցենտ կամ մեկ միլիոն դոլար էլ նվիրի, ապա հաստատ չենք ընդունի, կմերժենք: Ավելին կհամարենք խորը վիրավորանք մեր դեմ:

Չնայած, համոզված եմ, նույնիսկ թաքուն, մտքով անգամ չի էլ համարձակվի նման բանի մասին մտածել:

Եթե հանկարծ նման բան էլ անցկացնի անգամ մտքով, ապա ուրեմն մեր հետ ինչ որ բան է տեղի ունեցել, կամ էլ մենք այլևս մենք չենք»։

https://www.facebook.com/asakunts/posts/2224007217899062

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ