fbpx
Աշխարհ
07:00 19/07/2019

Եթե ուզում ենք բարգավաճել, պիտի տիեզերք ուղևորվենք․ Amazon-ի ղեկավար

Եթե ուզում ենք բարգավաճել, պիտի տիեզերք ուղևորվենք․ Amazon-ի ղեկավար

Amazon-ի ղեկավար, աշխարհի ամենահարուստ մարդ Ջեֆ Բեզոսն իր ունեցվածքի զգալի մասը ներդնում է տիեզերական տեխնոլոգիաների զարգացման մեջ իր Blue Origin օդատիեզերական ընկերության միջոցով:

«Որովհետև Ես կարծում եմ, որ դա կարևոր է այս մոլորակի համար: Կարծում եմ դա կարևոր է ապագա սերունդների դինամիզմի համար: Սա այն է, ինչ ինձ անհանգստացնում է: Եվ այս մասին ես մտածել եմ իմ ողջ կյանքի ընթացքում»,-CBS-ին տված հարցազրույցում ասել է նա:

Նրա խոսքով՝ տիեզերական տեխնոլոգիաների զարգացումը չափազանց կարևոր է մարդկության ապագայի համար:

«Մենք՝ մարդիկս, պետք է տիեզերք ուղևորվենք, եթե ցանկանում ենք շարունակել բարգավաճել:

Այս մոլորակը համեմատաբար փոքր է մեզ համար: Մենք դա տեսնում ենք այնպիսի երևույթներում, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, շրջակա միջավայրի աղտոտումը և ծանր արդյունաբերությունը:

Մենք Երկրի ոչնչացման ընթացքի մեջ ենք: Մենք ռոբոտացված զոնդեր ենք ուղարկել Արեգակնային համակարգի յուրաքանչյուր մոլորակ: Մենք պետք է պահպանենք այս մոլորակը», – նշել է նա:

Դրա համար կպահանջվի տիեզերքում ապրելու ու աշխատելու կարողություն:

Նրա կարծիքով՝ շատ ավելի էժան և հեշտ կլինի տիեզերքում իսկապես բարդ սարքեր ստեղծելը, ինչպիսիք միկրոպրոցեսորներն են ու մնացած ամեն ինչ, իսկ հետո այդ բարդ արդյունաբերական օբյեկտները հետ ուղարկել Երկիր, որպեսզի մենք շրջակա միջավայրն աղտոտող խոշոր գործարաններ և արդյունաբերություն չունենանք:

Բեզոսը խոստովանել է, որ կանցնեն մի քանի սերունդ և հարյուրավոր տարիներ, մինչև որ դա իրականություն կդառնա, սակայն Blue Origin-ի նա հետ աշխատում է ստեղծել տեխնոլոգիա, ինչը հնարավոր կդարձնի այդ:

Մարդիկ կկարողանան ապրել տիեզերքում, եթե ցանկանան:

Նա նշել է, որ այդ ճանապարհորդությունում առաջին քայլը տիեզերական զբոսաշրջությունն է:

Blue Origi-ն արդեն իրականացնում է իր տրանսպորտային միջոցի՝ New Shepherd-ի փորձարկումները մարդկանց կարճ տիեզերական ուղևորությունների նպատակով տիեզերք փոխադրելու համար:

«Յուրաքանչյուրն, ով ուղևորվում է տիեզերք, ասում է, որ նա մի փոքր փոխված է վերադարձել և հասկանում է, թե որքան հիասքանչ է այս մոլորակը և որքան այն փոքր ու փխրուն է»,-ասում է Բեզոսը:

Այն, ինչ մենք չենք կարող տեսնել, երբ այստեղ ենք, այնտեղից անկհայտ է դառնում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ