Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել․
«Մեր աշխատանքների մասին և մեր աշխատանքի շուրջ որոշ բամբասանքների մասին»։
Տեսանյութում Հայկ Մարությանը հայտնել է, որ կնոջ և ընկերների հետ միասին 1300 միայնակ ապրող տարեց մարդկանց մթերքով փաթեթներ են բաժանել, որպեսզի մեկ ամսվա ընթացքում այս մարդիկ դուրս չգան տնից և վտանգված չլինեն՝ վարակվելու կորոնավիրուսով։
«Որպես քաղաքապետ այս ծրագիրն անում ենք 2000 միայնակ ապրող տարեց մարդկանց համար և շարունակական ևս 2000 մարդկանց համար արվելու է», –ասել է նա։
Հայկ Մարության նշել է, որ վարչապետի հետ անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում 2 հարց են քննարկել․։
«Շատ կոնկրետ քայլեր են արվելու մետրոպոլիտենի նոր կայարանի հետ կապված եւ ճանապարհ է կառուցվելու, որը միացնելու է Իսակովի պողոտան Արշակունյաց պողոտային. Մոնթե Մելքոնյանի փողոցը շարունակվելու է և դուրս է գալու Կոմիտասի այգու մոտ։ Այս ապհին կոնկրետ նախագծման աշխատանքներ են գնում և կաշխատենք տարվա վերջ սկսել շինարարական աշխատանքները։ Կկառուցվեն նաև դեպոներ, որ երբ ավտոբուսները գան, մեր նոր տրանսպորտային ցանցը գործի»,-հայտնել է քաղաքապետը։
Անդրադառնալով իրենց գործունեությունը քննադատողներին Հայկ Մարությանը ասել է․
«Եթե ոչ մի բան չեք անում, գնացեք նստեք տանը, կառանծյա պահեք, որովհետև գիտնականները հայտնաբերել են, որ բարի մարդկանց էլ է այս վիրուսը կպնում»։
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։