Տնտեսություն
11:40 13/05/2020

ԵՏՀ-ի կողմից չեղարկվել է մի քանի ապրանքների մաքսային հայտարարագրումը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը երեքշաբթի՝ ամսի 12-ին կայացած նիստում չեղարկել է անդամ պետությունների միջև մի քանի ապրանքային խմբերի առևտրում պարտադիր մաքսային հայտարարագրումը, որոնց թվում են ածուխը, տորֆը, սպիրտները, վիտամԱինները և ապրանքներ, բացի հում նավթից և նավթամթերքից, որոնք Ռուսաստանից ներկրվում են Բելառուս: Այս մասին հայտնել են ԵՏՀ-ից:

ԵՏՀ-ից նշել են, որ այս որոշումը ուժի մեջ կմտնի 2020 թվականի մայիսի 7-ից:

«Ռուսաստանը պարտադիր մաքսային հայտարարագրումը չեղարկել է հետևյալ ապրանքային խմբերի համար՝ ածուխ, տորֆ, սպիրտներ, եթերային նյութեր, ալդեհիդներ, թթուներ, պրովիտամիններ, վիտամիններ, հորմոններ և այլն, բացառությամբ հում նավթի և նավթամթերքի, որոնք Ռուսաստանից ներկրվում են Բելառուս»-, նշել է ներքին շուկաների, տեղեկացման, տեղեկատվա-հաղորդակցային տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը:

ԵՏՀ-ից նշել են, որ ներքին շուկաների գործառնության հարթակում խորհրդակցություներ են անցկացվել, որոնց արդյունքով Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը Մաքսային դաշնային ծառայության հետ համատեղ մշակել է հրահանգող նամակ, որով չեղարկվում են ընդհանուր շուկայի շրջանակում անդամ պետությունների միջև ԵՏՄ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի 27 և 29 խմբերի հայտարարագրման մասին պահանջները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ