Կառավարություն
20:50 03/10/2019

ԵՏՄ տարածքում իրացնելու համար դրոշմավորված թանկարժեք մետաղներն ու քարերը լրացուցիչ փորձարկման չեն ենթարկվի

Կառավարությունը հավանություն տվեց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի հետ գործառնությունների իրականացման առանձնահատկությունների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայնագիրը նախատեսում է դրույթ, որ մեկ անդամ պետության տարածքում ոսկերչական և այլ արտադրատեսակները հարգադրոշմով դրոշմավորված լինելու պարագայում, մեկ այլ անդամ պետության տարածք տեղափոխվելու դեպքում ենթակա չեն լրացուցիչ փորձարկման, հետազոտման ու դրոշմավորման:

Համաձայնագրի հավելվածով սահմանվում է ոսկերչական և այլ արտադրատեսակների պատրաստման համար ոչ պիտանի թանկարժեք քարերի դասակարգման չափորոշիչներն ու կանոնները:

Ինչպես նշեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ սա խոչընդոտ էր տեղական արտադրողի համար, քանի որ արտադրում էին ոսկերչական արտադրանք, բայց այն իրացնելու համար պետք է դրոշմավորում, ժողովրդական լեզվով ասած՝ «պրոբ» լիներ, որ իրացնեին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ