fbpx
Աշխարհ

ԵՄ. Թուրքիա-Հունաստան սահմանը չի բացվի փախստականների ճնշման ներքո

Եվրոպա մտնելու փորձ կատարող փախստականներ պետք է իմանան, որ Թուրքիայի և Հունաստանի միջև սահմանը փակված է, հայտարարել է ԵՄ արտաքին գործերի ղեկավարը։ Նա կոչ է արել վեճին մասնակցող երկրներին «դադարեցնել այս խաղը»:

Հազարավոր փախստականներ և այլ գաղթականներ փորձել են մտնել ԵՄ այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարել է, որ նախկինում հսկվող սահմանները Եվրոպայի հետ բաց են:

ԵՄ-ն իր հերթին Հունաստանին տրամադրել 700 միլիոն եվրոյի օժանդակության փաթեթ, որը կօգնի երկրին դիմակայել իր սահմաններում գաղթի հետևանքով աճող ճնշումներին, քանի որ գաղթականները, որոնց մեծ մասը Սիրիայից են, փորձում են մուտք գործել Եվրոպա:

Սիրիայի Իդլիբ քաղաքում բռնությունների էսկալացիայի հետևանքով ավելի մեծ թվաքանակով փախստականներ են  ձորձում Թուրքիայով տեղափոխվել ԵՄ։ Թուրքիա-ԵՄ սահմանին այժմ կան չորս միլիոն սիրիացի փախստականներ:

Խորվաթիայում անցկացվող Սիրիայի հարցով արտաքին գործերի խորհրդի նիստից հետո, ԵՄ արտաքին գործերի ղեկավար Ժոսե Բորելը Խորվաթիայի իր գործընկերոջ `Գորդան Գրլիչ-Ռադմանի հետ մամուլի ճեպազրույց են անցկացրել։

Բորելը պնդում է, որ առաջին պահանջն այն է, որ դադարեցվի մարդկանց արհեստական հոսքի կազմակերպումը դեպի սահման, ովքեր կարծում է, որ սահմանը բաց է:

«Դա հաղորդակցման հարց է, մարդիկ պետք է իմանան ճշմարտությունը»,-ասաց նա: «Եկեք դադարեցնենք այս խաղը»:

Մանրամասները սկզբնաղբյուրում՝ euronews

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ