Եվրահանգրվան

ԵՄ-ն ձեռնարկում է իրավական պատժամիջոցներ կիրառել 10 երկրների դեմ՝ չեղյալ հայտարարված չվերթների փոխհատուցման համար

Համաձայն ԵՄ-ի ճանապարհորդական ուղեցույցի՝ չեղարկված չվերթների դեպքում հաճախորդները իրավունք ունեն ստանալ կա՛մ երաշխավորագրեր, կա՛մ երկու շաբաթվա ընթացքում ամբողջական գումարի չափով փոխհատուցում։ Սակայն Չեխիան, Կիպրոսը, Ֆրանսիան, Հունաստանը, Իտալիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը, Պորտուգալիան և Սլովակիան առաջարկել են կա՛մ միայն երաշխավորագրեր, կա՛մ ժամանակին չեն վերադարձրել գումարը: Այնուամենայնիվ, ըստ ԵՄ-ի՝ կորոնավիրուսի համաճարակը չի կարող արդարացնել ուղևորների իրավունքների խախտման դեպքերը։ Այս պետութուններին տրվել է 2 ամիս ժամանակ, որպեսզի պատասխան ներկայացնեն ԵՄ հանձնաժողովին, իսկ չկատարելու դեպքում կսկսվեն դատական գործողություններ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ