ՈւԵՖԱ-ն մտադիր է լուրջ պայքար սկսել պայմանավորված խաղերի դեմ ու դրա առթիվ ստեղծել անկախ մարմին, որը կզբաղվի նշված հարցով։
Սակայն սա դեռ միայն գաղափարական փուլում է։ Դեռ պետք է դիտարկվի ֆինանսական տեսանկյունից դրա ստեղծման նպատակահարմարությունը, ու մշակվի ստրատեգիական պլան, որով հնարավոր կլինի մարմնի արդյունավետությունը պահել բարձր մակարդակի վրա։ Այս մասին տեղեկացնում են ֆուտբոլային կառույցի պաշտոնական կայքից։
Հավելենք, որ այս պահին ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվում է Չեմպիոնների Լիգան, Եվրոպա Լիգան, Եվրոպայի առաջնությունը և Ազգերի Լիգան։