Հասարակություն

Եվգենի Պետրոսյանն ամուսնացել է իր երիտասարդ օգնականի հետ

Комсомольская правда-ն հայտնում է, որ երգիծաբան Եվգենի Պետրոսյանը դեկտեմբերի սկզբին ամուսնացել է իր օգնական Տատյանա Բրուխունովայի հետ:

74-ամյա Պետրոսյանի և 30-ամյա Բրուխունովայի ամուսնության մասին հայտնել են զույգի շրջապատից:

Պետրոսյանն ու Բրուխունովան հանդիպել են մի քանի տարի առաջ: Տուլայից եկած աղջիկը նախ` զբաղվում էր Պետրոսյանի նախկին կնոջ՝ Ելենա Ստեպանենկոյի կայքով, իսկ հետո, հանդիպելով Պետրոսյանին, նա ​​կայքի ադմինիստրատորից սկսել է իր կարիերան՝ հասնելով Պետրոսյանի թատրոնի տնօրենի պաշտոնին։ Այժմ Տատյանան Պետրոսյանի աջ ձեռքն ու տնօրենն է:

Նա Instagram-ում տեղադրել է հարսանյաց սպիտակ ծաղիկներով ծաղկեփնջի լուսանկար։ Բրուխունովան նշում է, որ Պետրոսյանի հետ իր հոգևոր մտերմությունը սկսվել է 6-7 տարի առաջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ