fbpx
Ժամանց

Եվգենի Պետրոսյանը Նոր ալիքում ներկայացել է ընկերուհու հետ

Հիշեցնենք,որ օգոստոսի 24-ից 29-ը Նոր ալիք 2019 միջազգային մրցույթը անցկացվում էր Սոչիում: Երաժշտական փառատոնի շրջանակներում կայացել է նաև Իգոր Կրուտոյի ստեղծագործական երեկոն։ Բացի այլ աստղերից մրցույթին երգել են նաև հրավիրված հյուրեր՝ Նատալյա Օրեյրոն եւ Ռիտա Օրան: Տեղեկացնենք,որ «Նոր ալիքի» շրջանկաներում տեղի է ունեցել նաեւ Անժելիկա Վարումի եւ Սոսո Պավլիաշվիլիի հոբելյանական համերգը:

Մրցույթի փակմանը Եվգենի Պետրոսյանը ներկայացել է ընկերուհու ՝ Տատյանա Բրուխունովայի հետ: Նրանք համերգային դահլիճում նստած էին կողք կողքի: Ականատեսները հայտնում են, որ հումորիստն իրեն բավական ազատ է զգացել, իսկ նրա սիրելիին մի փոքր շփոթեցրել է հանրության ուշադրությունը, նա երբեմն դեմքը փակել է հովհարով, փոխանցում է Dni.ru-ն:

Նշենք, որ ոչ Եվգենին, ոչ Տատյանան համատեղ լուսանկարև չեն հրապարակել, թեեւ հումորիստի սիրելին Stories բաժնում ակտիվորեն հրապարակել է արտիստների ելույթների տեսագրությունները:

Հիշեցնենք՝ նախորդ տարվա աշնանը հումորիստ Եվգենի Պետրոսյանը սկանդալի ուղեկցությամբ ամուսնալուծվել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից: Այդ ժամանակ պարզվել էր, որ Եվգենի Վահանովիչը բավական վաղուց սիրավեպ ունի Տատյանա Բրուխունովայի հետ, որի հետ հասցրել է լինել Եվրոպայում եւ այլ երկրներում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ