ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․
«Այսօր ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց ՀՀ կառավարության ծրագրի 2019 թ. կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը. հիմնականական զեկույցով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղեկալ Վարոս Սիմոնյանը:
2019 թ. տարեկան գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանին տրամադրվող գումարը կազմել է 65 միլիոն եվրո, որը գրեթե երկու անգամ ավել է 2018 թ. տարեկան գործողությունների ծրագրով նախատեսված գումարից (36 միլիոն եվրո):
ԵՄ-ի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ Հայաստանում իր աշխատանքն է մեկնարկել առաջին մասնավոր բաժնեմասնակցային ներդրումային ֆոնդը, որը կառավարելու է «Ամբեր կապիտալ» միջազգային ներդրումային ընկերությունը: Ֆոնդը ներգրավելու է 70 միլիոն եվրո՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրություններում ներդրումներ կատարելու համար` բարելավելով շահառու ՓՄՁ-ների մրցունակությունը:
Տեղի է ունեցել Եվրապարտատոմսերի 3-րդ թողարկումը՝ 500 մլն ԱՄՆ-ի դոլար ծավալով և 10 տարի մարման ժամկետով: Նոր թողարկման պարտատոմսերի արժեկտրոնի եկամտաբերությունն ընդամենը 3.95% է՝ հետգնված պարտատոմսերի 6%-ի փոխարեն, ինչը նշանակում է, որ Հայաստանի համար էականորեն նվազել են պարտատոմսերի սպասարկման ծախսերը: Միայն այս գործողության շնորհիվ Հայաստանը արտաքին պարտքի սպասարկման ընթացքում տարեկան կխնայի շուրջ 10 միլիոն դոլար:
Հաշվետու ժամանակահատվածում ԵՄ ֆինանսավորմամբ և ազգային համաֆինանսավորմամբ իրականացվում են ընդանուր 9.9 մլն եվրո բյուջեյով տարածաշրջանային զարգացման պիլոտային 8 ծրագրեր, որոնք ուղղված են տարածքային զարգացման անհամաչափությունների մեղմմանը.
- Ինտեգրված աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացմանը (1,340 հազար եվրո),
- Շիրակի մարզում տեխնոլոգիական զարգացման խթանում (750 հազար եվրո),
- Տարածաշրջանային ՓՄՁ-ների մրցունակության խթանումը, որպես հիմնական նախապայման տեղական տարածաշրջանային տնտեսական զարգացման համար (1,604 հազար եվրո),
- Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում (750 հազար եվրո),
- Դիլիջանի և հարակից համայնքներիզարգացման նախաձեռնություն (1,194 հազար եվրո)
ՓՄՁ մրցունակության բարձրացում կայուն նորարարական տեխնոլոգիաների առավել լայն կիրառման և խթանման միջոցով (2,085 հազար եվրո), - Տավուշի մարզի ինտեգրված և համաչափ տնտեսական զարգացում (1,626 հազար եվրո),
Ամասիայում բրդյա թելերի և կտորի արտադրություն (550 հազար եվրո):
Այս ծրագրերը շարունակվում են և կավարտվեն 2020 թ.-ին. դրանց իրականացման շնորհիվ արդեն ստեղծվել են շուրջ 180 նոր աշխատատեղեր, բարձրացվել է ավելին քան 160 ձեռնարկությունների մրցունակությունը։
Քննարկման մանրամասներին կարող եք ծանոթանալ այս հղումով»:
https://www.facebook.com/european.integration.committee/posts/2812181558859904?__xts__%5B0%5D=68.ARCC4AZdUc4xUOj-SNr3sk7o6yxDC99aI1UTD6NXwTKhjoL2WgXuTZVdkG3C5DnP1YpL94BzfRwPP-2A1xSaWjMslStzNq2j74VHlkV_IA8lL43i5GPO2bjHABPqd-1IwqCtX1wOIRZdDcwb6fnVOJSpl4xb5J9A-G5EbFkGYxKm3xakuMqQRuEFBBcp7qVPfg9yamEr7WW1lCE8zhScoalgFI76Crt6q1o3OCjW56Qda1eJjH8UqTUzWpe6cQETC7iB-tQY19IeednuogsmpclVPGDlMBUC-ehLt26om-U2QSQJLEVeUDT074x9dFs7NVaE98iEUb3QJlD8oo0Gq1C8Nm0v&__tn__=-R
