fbpx
Աշխարհ

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Շենգենյան գոտու խորհրդի ստեղծմանը

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությանը Շենգենյան համաձայնագրի բարենորոգման և նոր կառույցի՝ Շենգենյան գոտու խորհրդի ստեղծման վերաբերյալ՝ միգրացիոն ռիսկերի ավելի արդյունավետ կառավարման համար: Փետրվարի 3-ին այդ մասին հայտարարել է ներքին գործերի եվրակոմիսար Իլվա Յոհանսոնը՝ ժամանելով Լիլ՝ Եվրամիության նեքին գործերի նախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը: Նրա հայտարարությունը հեռարձակել է Եվրահանձնաժողովի առցանց մամուլի ծառայությունը։

Ներկայումս շենգենյան տարածության կառավարման համար պատասխանատու է ԵՄ-ի խորհուրդը ներքին գործերի և արդարադատության նախարարների մակարդակով: Եվրամիության արտաքին սահմանների ավելի արդյունավետ վերահսկողության համար Շենգենյան գոտու բարենորոգման, ներառյալ Շենգենյան գոտու խորհրդի ստեղծման նախաձեռնությունը փետրվարի 2-ին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ԵՄ-ի երկրների ներքին գործերի նախարարությունների ղեկավարների ոչ ֆորմալ հանդիպումից առաջ: Նա պարզաբանել է, որ «դա կապված է միգրացին խնդրի սրման և ահաբեկչության հետ, որը եկել է եվրոպական հող»:

Նա հայտարարեսլ է, որ «Ֆրանսիան հանդես է գալիս Շենգենյան գոտու խորհրդի ստեղծման օգտին, որպեսզի ԵՄ-ի երկրների ներքին գործերի նախարարները կարողանան կանոնավոր հիման վրա որոշումներ ընդունել, հաստատել համապատասխան որոշումները, որոնք վերաբերում են, մասնավորապես, արտաքին սահմաններին»: Մակրոնը նաև հայտարարել է, որ կարևոր է համարում «համերաշխության մեխանիզմի» ստեղծումը, որի միջոցով ԵՄ-ի երկրները պարտավորվեին միմյանց միջև բաշխել միգանտներին:

Նա կոչ է արել աշխատելու անօրինական միգրանտների ծագման և տարանցման երկրների, առաջին հերթին, Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի պետությունների հետ: Ֆրանսիան հունվարի 1-ին ստանձնել է ԵՄ-ում նախագահ երկրի պարտականություններն առաջիկա կես տաում: Հունվարին Ստարսբուրգում Եվրախորհրդարանի նստաշրջանում ներկայացնելով Ֆրանսիայի նախագահության ծրագիրը՝ Մակրոնը հայտնել է, որ Փարիզի գերակայություններից մեկն այդ շրջանում կդառնա Շենգենյան գոտու բարենորոգման նախագծի մշակումը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ