fbpx
Աշխարհ

Եվրահանձնաժողովը կանգ առնելու կոչ է անում Իրանին

2015 թվականի միջուկային համաձայնագրի պարտավորությունների կրճատման ուղղությամբ նոր քայլ անելու Իրանի մտադրությունը անհանգստացնում է։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի մամուլի քարտուղարը։

«Մենք անհանգստացած ենք նախագահ Հասան Ռոհանիի այսօրվա հայտարարությամբ՝ Իրանի պարտավորությունների հետագա կրճատման մասին՝ Գործողությունների համատեղ և համապարփակ ծրագրի շրջանակում։

Մենք կոչ ենք անում Իրանին հրաժարվել բոլոր գործողություններից, որոնք չեն համապատասխանում նրա պարտավորություններին ԳՀՀԾ շրջանակում։ Այդ համաձայնագիրը պահելն ավելի ու ավելի դժվար է դառնում»,-ասել է մամուլի քարտուղարը։

Ավելի վաղ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ Թեհրանը նոյեմբերի 6-ին կսկսի օգտագործել Ֆորդո օբյեկտի ցենտրիֆուգները։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ