fbpx
Աշխարհ

Եվրահանձնաժողովը նոր ղեկավար ունի

Եվրահանձնաժողովի ղեկավար է ընտրվել Ուրսուլա ֆոն դեր Լյայենը: Նրա օգտին քվեարկել է 383 պատգամավոր, դեմ՝ 327-ը, ձեռնպահ՝ 22-ը։ Այս մասին հայտնում է DW-ը:

Նախկին նախարարը պետք է ստանար 747 պատգամավորներից 374-ի աջակցությունը: Հուլիսի 2-ին Բրյուսելում ԵՄ գագաթնաժողովի ժամանակ Լյայենի թեկնածության օգտին անսպասելի քվեարկել է 27 մասնակից՝ բոլորը, բացի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելից:

Կանցլերը ձեռնպահ է մնացել, քանի որ այդ թեկնածությունը չի ստացել սոցիալ-դեմորատների՝ Մերկելի կուսակցության կոալիցիոն գործընկերոջ աջակցությունը:

Ուրսուլա ֆոն դեր Լյայենը նոր պաշտոնը կզբաղեցնի նոյեմբերի 1-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ