fbpx
Աշխարհ

Եվրախորհուրդը քննարկելու է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հավանականությունը

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում սկսված ռազմագործողությունը դադարեցնելու բազմաթիվ կոչեր և հայտարարություններ են հնչեցվել աշխարհի տարբեր կողմերից:

Ֆրանսիայի Եվրոպական հարցերով պետնախարար Ամելի դե Մոնշալին հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայանալիք ԵՄ գագաթնաժողովին քննարկելու են, թե արդյոք հնարավոր կլինի պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ` Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողության առնչությամբ:

«Պատժամիջոցները քննարկվելու են հաջորդ շաբաթ Եվրախորհրդում: Մենք անզոր չենք լինի, երբ բախվենք այնպիսի իրադրության հետ, որը ցնցում է քաղաքացիական անձանց, սիրիական ազատ ուժերը և տարածաշրջանի կայունությունը »,- ասել է Ամելի դե Մոնշալին:

Հիշեցնենք, որ Եվրամիության 28 երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել էին դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևմուտքում սկսած ռազմագործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ