fbpx
Աշխարհ
04:00 15/01/2020

Եվրամիության «ահաբեկչական ցուցակը» թարմացվել է

ԵՄ-ն պահանջում է, որ Թուրքիան դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում

Մի շարք թարմացումներ են մտցվել Եվրամիության «ահաբեկչական ցուցակում»: Համապատասխան որոշումը կայացրել է Եվրամիության խորհուրդը։ Այս մասին տեղեկացնում է միջազգային գերատեսչության մամուլի ծառայությունը:

Ցուցակում ընդգրկված են անձինք, կազմակերպություններ և հաստատություններ, որոնց դեմ պատժամիջոցներ են սահմանվում՝ ԵՄ-ի երկրների տարածքում ահաբեկչական գործունեության հետ կապված:

«Առաջին անգամ ԵՄ խորհուրդը նման ցուցակ է կազմել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումից հետո՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի կատարման համար»,- հայտնել են Խորհրդում:

Գերատեսչությունում այդ ցուցակը վերանայում են առնվազն վեց ամիսը մեկ՝ ահաբեկչության հետ կապված որևէ նոր փաստի կամ իրադարձության հիման վրա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ