fbpx
Խորհրդարան

Եվրանեսթում ԱԺ պատվիրակությունը կղեկավարի Մխիթար Հայրապետյանը

Հունվարի 24-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Նախ քննարկվել է միջխորհրդարանական կազմակերպությունների պատվիրակությունների կազմերում ընդգրկվող խմբակցությունների պատգամավորների ներկայացվածության համամասնության հարցը, որից հետո քննարկվել և հաստատվել է «Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրանեսթ) Ազգային ժողովի յոթերորդ գումարման պատվիրակության կազմը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշումը:

Պատվիրակությունը կղեկավարի ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Մխիթար Հայրապետյանը, պատվիրակության կազմում կլինեն Արման Եղոյանը, Միքայել Զոլյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Էդգար Առաքելյանը, Կորյուն Մկրտչյանը և Գայանե Աբրահամյանը՝ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից, Վահե Էնֆիաջյանն ու Նորա Առուստամյանը՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից և Տարոն Սիմոնյանը՝ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ