fbpx
Աշխարհ
10:46 27/02/2020

Եվրատեսիլ 2020-ը կարող է չկայանալ նոր կորոնավիրուսի պատճառով

«Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթը կարող է չեղարկվել նոր կորոնավիրուսի տարածման պատճառով: Այս մասին AD պարբերականին հայտնել է հոլանդացի վարակաբան Աբ Օստերհաուն:

«Պետք է հաշվի առնել այն փաստը, որ մրցույթը կարող է չկայանալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ վիճակում կլինի նոր կորոնավիրուսի տարածումը «Եվրատեսիլից» անմիջապես առաջ: Թեև մենք կարող ենք հաղթել վիրուսին, ինչպես 2013 թվականին եղավ SARS-ի դեպքում»,-հայտարարել է նա:

Եվրոպական հեռարձակողների միությունից հայտնում են, որ համաճարակի պայմաններում դիտարկվում են մրցույթի անցկացման կարգի սահմանափակումների մի շարք տարբերակներ:

«Հնարավոր է, որ սահմանափակումներ մտցվեն շոուի այցելուների թվի առումով, կամ այն տեղի կունենա դատարկ բեմահարթակում, կամ առանձին հեռուստատեսային ստուդիայում: Ամեն դեպքում պետք չէ վաղաժամ խոսել «Եվրատեսիլ 2020»-ի անցկացման հետ կապված հնարավոր խնդիրների մասին:

Եվրոպական հեռարձակողների միության կազմակերպիչներն ու ներկայացուցիչներն ուշադիր հետևում են կորոնավիրուսի տարածման հետ կապված ընթացիկ իրավիճակին»,-նշված է հաղորդագրության մեջ:

«Եվրատեսիլ 2020»-ը կանցկացվի 65-րդ անգամ: Մրցույթը տեղի է ունենալու Նիդեռլանդների Ռոտերդամ քաղաքում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ