fbpx
Մշակույթ

Հայաստանը կմասնակցի Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթին

41 երկրների ներկայացուցիչներ կմասնակցեն «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթին, որը տեղի կունենա եկող տարվա մայիսին Իտալիայի Թուրին քաղաքում: Այս մասին հայտնել է Եվրոպայի հեռարձակողների միությունը (ԵՀՄ):

«Մասնակիցների թվում են 39 հեռարձակող ըներություններ, որոնք մասնակցել են 2021 թվականի մրցույթին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Չեռնոգորիայի ընկերությունները:

«Մենք շատ ուրախ ենք, որ մրցությանը կրկին մասնակցելու են ավելի քան 40 հեռարձակողներ, որոնք եկող տարվա մայիսին Թուրինում կպայքարեն «Եվրատեսիլի» գլխավոր մրցանակի համար»,- հայտարարել Է «Եվրատեսիլ» մրցույթի գործադիր տնօրեն Մարտին Օստերդալը:

Թուրինը «Եվրատեսիլ» երգի 66-րդ միջազգային մրցույթը կանցկացնի 2022 թվականին: Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 10-ին եւ 12-ին, եզրափակիչը՝ մայիսի 14-ին PalaOlimpico արենայում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ