fbpx
Սպորտ
16:20 31/01/2020

Եվրոպայի առաջնություն մեկնող հունահռոմեկան ոճի ըմբիշները անունները հայտնի են

Հայաստանի հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզչական խորհուրդը հրապարակել է Եվրոպայի առաջնություն մեկնող մարզիկների անունները: Փետրվարի 10 –ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մեկնարկող ստուգատեսում մեր վարպետներից մրցագորգ կելնեն Ռուդիկ Մկրտչյանը / 55 կգ /, Գևորգ Ղարիբյանը / 60 կգ /, Սահակ Հովհաննիսյանը / 63 կգ /, Կարեն Ասլանյանը / 67 կգ /, Մալխաս Ամոյանը / 72 կգ /, Կարապետ Չալյանը / 77 կգ /, Ռուբեն Ղարիբյանը / 82 կգ / , Մաքսիմ Մանուկյանը / 87 կգ / , Արթուր Ալեքսանյան / 97 կգ / և Դավիթ Օվասապյանը / 130 կգ /:

Առաջնությունում օլիմպիական ուղեգրեր չեն խաղարկվելու։ Այս առումով կարևորվում են մարտին ու մայիսին Բուդապեշտում և Սոֆիայում հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցաշարերը, որոնցում եզրափակիչ մտնող ըմբիշները կարժանանան Տոկիոյի խաղերում հանդես գալու պատվին։

Հունահռոմեական ըմբշամարտի մեր օլիմպիական թիմը 77կգ և 97 կգ քաշային կարգերում արդեն ունի ուղեգրեր, որոնք, սակայն, անվանական չեն։

Հռոմում Եվրոպայի առաջնությունը եզրագիծը կհատի փետրվարի 16 –ին:

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ