fbpx
Սպորտ

Եվրո-2020-ի մրցավայրերը՝ հայ բասկետբոլիստների համար

Գերմանիայի Քյոլն քաղաքում գումարված ՖԻԲԱ-ի Եվրոպայի խորհրդի 2019-2023 թվականների պաշտոնավարման ժամկետի երրորդ նիստում հաստատվել են 2020թ․ Եվրոպայի առաջնությունների անցկացման մրցավայրերը։

Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցի Հայաստանի ազգային հավաքականը, կանցկացվի հունիսի 30-ից հուլիսի 5-ը Իռլանդիայի Լիմերիկ քաղաքում։

Կանանց Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականը կմեկնի Անդորրա, որտեղ հուլիսի 28-ից օգոստոսի 2-ը տեղի կունենա Եվրոպայի Մ-18 C դիվիզիոնի առաջնությունը։

Հայաստանի Մ-16 հավաքականը հուլիսի 12-19-ը Կոսովոյի Պրիշտինա քաղաքում կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունը, իսկ կանանց Հայաստանի Մ-16 թիմը հուլիսի 14-19-ը Ջիբրալթարում հանդես կգա Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանում։

Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ