Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիների միությունը` ՈւԵՖԱ-ն այսօր՝ մարտի 17-ին կայացած արտահերթ համաժողովի ժամանակ որոշում է կայացրել մինչև 2021թ. հունիս հետաձգել Եվրո-2020 ֆուտբոլային առաջնությունը:
Այս առիթով ՀՖՖ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է՝
«ԵՎՐՈ-2020-ը հետաձգվեց մեկ տարով և կկայանա 2021 թ. հունիսի 11-ից հուլիսի 11-ը:
ՀՖՖ-ին, Հայաստանի ազգային հավաքականին և Հայաստանի առաջնությանը վերաբերող նորությունները՝ շուտով»: