fbpx
Աշխարհ

Եվրոպայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 17-ի

Վերջին մի քանի օրերի ընթացքում Ռումինիայից Լեհաստան ջրհեղեղի հետևանքով առնվազն 17 մարդ է զոհվել, հայտնում է Reuters-ը։

Լեհաստանի և Չեխիայի մի շարք շրջանների բնակիչները սեպտեմբերի 16-ին շտապ տարհանվել են, այդ նույն ժամանակ Կենտրոնական Եվրոպայի մյուս տարածաշրջանները սկսել են վերացնել ավերածությունների և զոհերի հանգեցրած՝ վերջին երկու տասնամյակի ամենասարսափելի ջրհեղեղի հետևանքները:

Չեխիայի և Լեհաստանի միջև սահմանային տարածքները տուժել են հանգստյան օրերին, քանի որ անցյալ շաբաթ հորդառատ անձրևները շարունակվել են, իսկ ջրի մակարդակի բարձրացման պատճառով կամուրջներ են փլուզվել, բազմաթիվ մարդիկ են տարհանվել, ավտոմեքենաներ և տներ են վնասվել:

Կեսօրից հետո Լեհաստանի հարավի՝ ավելի քան 40 հազար բնակիչ ունեցող Նեյսե քաղաքի քաղաքապետը մոտակա ափի վնասումից հետո բնակիչներին կոչ է արել անհապաղ տարհանվել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ