fbpx
Աշխարհ

Մակրոնի մոտ կորոնավիրուսի պատճառով Եվրոպական մի շարք առաջնորդներ ինքնամեկուսացել են

Ինչպես երեկ հայտնի դարձավ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը վարակվել է կորոնավիրուսով։

Այս մասին հայտնի դառնալուց հետո Եվրոպական մի շարք առաջնորդներ ինքնամեկուսացել են, հայտնում է Interfax-ը։

Նշվում է, որ մասնավորապես ինքնամեկուսացած են Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելը, Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, կազմակերպության գլխավոր քարտուղար Անխել Գուրիան, Պորտուգալիայի վարչապետ Անտոնիո Կոստան, Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելը ու Բելգիայի և Իռլանդիայի վարչապետները։ Նշված պաշտոնյաները վերջին օրերին տարբեր առիթներով հանդիպել են Մակրոնի հետ։

Հատկանշական է, որ Գերմանիա կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է ինքնամեկուսանալ, քանի Մակրոնի հետ ԵՄ գագաթնաժողովում հանդիպելուց հետո կորոնավիրուսի թեստ է հանձնել, որը եղել է բացասական։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ