fbpx
Առողջապահություն

Եվրոպական երկնրները կոշտ միջոցներ են ձեռնարկում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար

Լատվիայում և Չեխիայում արտակարգ դրություն է հայտարարված, Ֆրանսիայում, Դանիայում և Բելգիայում բուսումնական հաստատությունները փակվել են, մուտքն ու ելքը սահմանափակվում է, և զանգվածային միջոցառումներն արգելված են: Եվրոպական հանձնաժողովի և Եվրամիության այլ կառույցների աշխատակիցներն աշխատանքի տնային ռեժիմի են անցել:

Պլանավորված բոլոր միջոցառումները աշխարհում համաճարակի պատճառով մեկը մյուսի հետևից չեղյալ են հայտարարվել։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն նույնպես կարանտինի մեջ է, քանի որ նրա կինը Մեծ Բրիտանիա այցելելուց հետո մրսածության ախտանիշներ ունի: Չնայած մինչ այժմ կորոնավիրուսի թեստի արդյունքները դերևս չկան:

Իրանում կորոնավիրուսով վարակված է գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեիի խորհրդականը:

Պարզվել է՝ վարակված է Բրազիլիայի նախագահի խոսնակը, ով ավելի վաղ շփվել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը կարանտինի է ուղարկել Լիբերալ դեմոկրատական կուսակցությունից պատգամավոր Սերգեյ Կատասոնովին ինչպես նաև այն պատգամավորներին, ովքեր նրա հետ շփվել են, երբ պարզ է դարձել, որ Կատասոնովը թաքցրել է Ֆրանսիա մեկնելու փաստը:

Կորոնավիրուսի առաջին դեպքն է գրանցվել է ՄԱԿ-ի կենտրոնակայանում:

Կորոնավիրուսի տարածման վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ