fbpx
Սպորտ

Եվրոպական խաղեր․ Օր չորրորդ

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում շարունակվում են 2-րդ Եվրոպական խաղերը։

Մրցումային չորրորդ օրը հանդես կգան բասկետբոլիստները, սպորտային ակրոբատները, նետաձիգները, բռնցքամարտիկները, հեծանվորդները, ձյուդոիստները, գեղարվեստական մարմնամարզուհիները, հրաձիգները, բադմինտոնիստները և սեղանի թենիսիստները։

Հայաստանի ներկայացուցիչներից հունիսի 24-ին պայքարի մեջ կմտնի բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը։ Լիլիթը կմեկնարկի Երևանի ժամանակով 20։50-ին։

Հրաձիգներ Ալլա Պողոսյան և Հրաչիկ Բաբայանը հանդես կգան 10 մետր օդամղիչ հրացան վարժության անհատական պայքարում։ Նրանք կմեկնարկեն Երևանի ժամանակով 9։00-ին և 13։00-ին։

Բռնցքամարտիկներից պայքարի մեջ կմտնեն Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Բարեղամ Հարությունյանը (52 կգ) և Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ), որոնք ռինգ դուրս կգան Երևանի ժամանակով 15։00-ին։

Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ