fbpx
Աշխարհ

02:00 12/9/2019

Եվրոպան ինքը պետք է հոգա իր անվտանգության մասին․ Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպան ինքը պետք է հոգա իր անվտանգության մասին, քանի որ ԱՄՆ դա չի անելու: Այս մասին գրում է ТАСС գործակալությունը:

Մերկելի խոսքերով` ԱՄՆ-ն, ինչ խոսք, գերիշխող դիրք է զբաղեցնում թե՛ տնտեսական և թե՛ ռազմական առումով, և չնայած տարաձայնություններին` եվրոպական երկրները ամուր կապերով են կապված ԱՄՆ-ի հետ, սակայն այժմ չկա այն ընկալումը, որ ԱՄՆ-ն, ինչպես սառը պատերազմի տարիներին, պետք է Եվրոպայի «պաշտպանի» դերը ստանձնի: Այս մասին Մերկելը խոսել է Բունդեստագում բյուջեի քննարկման ժամանակ:

Կանցլերը նշել է, որ պետություններն իրենք պետք է ամենամեծ ներդրումն ունենան իրենց անվտանգության պահպանման գործում: Կառավարության ղեկավարը նաև հավելել է, որ բյուջեի վերաբերյալ քննարկումները ծավալվում են «աշխարհում տեղի ունեցող լուրջ փոփոխությունների և ուժերի վերադասավորման փուլում»:

ԱՄՆ-ն Գերմանիային և ՆԱՏՕ-ի մյուս անդամ պետություններին բազմիցս կոչ է արել մեծացնել անվտանգության ոլորտում ծախսերը ՀՆԱ-ի 2 տոկոսի չափով:

Ինչպես հայտնի է դարձել ընթացիկ տարվա մարտ ամսին, Գերմանիան սկզբում համաձայնություն է տվել ծախսերի ավելացման առաջարկին, սակայն հետագայում, երբ խոսք է գնացել մինչև 2024 թվականը 1.1 տոկոս աճ ապահովելու մասին, առաջարկի իրականացումը հարցականի տակ էր դրվել:

Վերեվ