fbpx
Աշխարհ

11:30 19/5/2019

Եվրոպան Ուկրաինային կոչ է անում ազատվել խորհրդային ժառանգությունից

Ուկրաինայում Եվրախորհրդարանի ղեկավարի ներկայացուցիչ Հյու Մինգարելին հայտարարել է, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է ազատվեն քաղպաշտպանության ոլորտում «խորհրդային ժառանգությունից», գրում է Korrespondent-ը:

Մինգարելին նշել է, որ քաղպաշտպանության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումները համապատասխանում են Ուկրաինայի քաղաքացիների սպասելիքներին:

«Մենք բոլորս գիտենք և հասկանում ենք հնացած «խորհրդային ժառանգությունից» մեր պետական հզոր ապարատի հրաժարվելու անհրաժեշտությունը»,- ասել է Մինգարելին:

Նրա խոսքերով՝ պետական ապարատի փոխարեն Ուկրաինան պետք է ստեղծի իրավապահ մարմիններ, որոնք կկատարեն երկրի քաղաքացիների կամքը:

Վերեվ