Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները ֆավորիտները հայեր են-Azat TV
Սպորտ
16:09 05/12/2019

Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները ֆավորիտները հայեր են

Էստոնիայում այսօր մեկնարկում են Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Մրցաշարերում Հայաստանը ներկայացնում են Հայաստանի տղամարդկանց հավաքականի անդամ, գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը և գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը: Արագ շախմատի մրցաշարին մասնակցում են 32 երկրների 450 շախմատիստներ: Արագ շախմատի մրցաշարի գործակից ֆավորիտն է Գաբրիել Սարգսյանը:

Կայծակնային շախմատի առաջնությանը մասնակցում են 32 երկրների 440 շախմատիստներ: Կայծակնային մրցաշարի գործակից ֆավորիտն է Զավեն Անդրիասյանը:

Արագ շախմատի մրցաշարը կկայանա դեկտեմբերի 5-ին և 6-ին, իսկ կայծակնային մրցաշարը՝ դեկտեմբերի 7-ին:

Այս մասին տեղեկացնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ