fbpx
Սպորտ

Եվրոպայի արագ և կայծակնային շախմատի կանանց առաջնությունում Լիլիթ Մկրտչյանի հաջողակ մեկնարկը

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը,  Մոնտե Կառլոյում, անցկացվում է  Եվրոպայի կանանց արագ և կայծակնային շախմատի առաջնությունները: Արագ և կայծակնային շախմատի Հայաստանյան ներկայացուցիչ՝ Լիլիթ Մկրտչյանը, մրցաշարային առաջին օրը գրանցել է 8 հաղթանակ, 2 ոչ-ոքի  և կրել 3 պարտություն: 13 տուրից հետո 9 միավորով Մկրտչյանն առաջատարների խմբում է:

Մոնտե Կառլոյում ընթացող կայծակնային շախմատի մրցաշարին մասնակցում է 91 շախմատիստուհի, իսկ արագ շախմատի մրցաշարին կմասնակցեն 106-ը:

Նշենք, որ Լիլիթ Մկրտչյանն այսօր համարվում է ամենաբարձր վարկանիշն ունեցող հայ շախմատիստուհին: ՖԻԴԵ-ի նոյեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակում Լիլիթը զբաղեցնում է 66-րդ հորիզոնականը, իսկ Էլինա Դանիելյանը 71-րդն է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ