fbpx
Աշխարհ

Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի դատական համակարգին. ԵԽ ներկայացուցիչ

Հայաստանում մեկնարկում է դատական բարեփոխումների հերթական փուլը: Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի ֆինանսավորմամբ առաջիկա 4 տարվա ընթացքում աջակցություն կտրամադրվի Հայաստանում դատական բարեփոխումների իրականցմանը: Ծրագիրը կոչվում է՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը. Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը»: Ծրագրի այս փուլը տևելու է մինչև 2023 թվականը: Դրա ավարտին եվրոպական կառույցներն ակնկալում են Հայաստանի դատական համակարգը տեսնել ավելի անկախ ու անաչառ:

«Հայաստանը շատ մոտ է դատական համակարգի անկախության եվրոպական չափանիշներին, և մենք հպարտ ենք, որ եղել ենք Հայաստանի կողքին այս ճանապարհի սկզբից ի վեր՝ 2001 թվականից սկսած: Եվրոպայի խորհուրդը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանի դատական համակարգին անգամ ավելի մեծ եռանդով, քան նախկինում, որպեսզի բարեփոխումներն ավարտուն տեսքի գան: Հայաստանն այժմ ամբողջական բարեփոխումների փուլում է, ինչը, մեր համոզմամբ, երկիրն ավելի կմոտեցնի եվրոպական չափանիշներին»,- ասել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության մարդու իրավունքների հարցերով տնօրեն Քրիստոս Ջիակումոպուլոսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ