fbpx
Աշխարհ

Եվրոպայից ժամանող անձանց մուտքը ԱՄՆ արգելվելու է

Դոնալդ Թրամփը երկրի քաղաքացիներին ուղղված խոսքում հայտնել է, որ ԱՄՆ արգելելու է Եվրոպայից ժամանած անձանց մուտքը Նահանգներ։

Այս հայտարությունը ուժի մեջ է մտնելու մարտի 13-ից ներառյալ 30 օրով, սակայն լինելու են բացառություններ Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի այն քաղաքացիների համար, ովքեր կանցնեն համապատասխան բուժզննում։

Թրամփը հայտնել է, որ Եվրամիությունը չի կարողացել արդյունավետ միջոցներ ձեռնարկել նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ, ինչպես դա արեցին Միացյալ Նահանգները:

ԱՄՆ նախագահի խոսքով՝ երկրում ֆինանսական աջակցության հավելյալ միջոցները կորոնավիրուսով պայմանավորված կկազմեն 200 միլիարդ դոլար: Իսկ այն փոքր բիզնեսները, որոնք տուժել են կորոնավիրուսի հետևանքով իշխանությունը նրանց վարկեր կտրամադրի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ