fbpx
Աշխարհ

Եվրոպայում անոմալ շոգը նոր ռեկորդներ է սահմանել

Եվրոպայում անոմալ շոգը շարունակում է ռեկորդներ սահմանել, հաղորդում է Euronews-ը: Ֆրանսիայում և Գերմանիայում, ինչպես նաև Եվրոպական այլ երկրներում երեք օր շարունակ առավելագույն ջերմաստիճան է գրանցվում:

Գերմանիայի Լինգեն քաղաքի մոտակայքում սնդիկի սյունը 42,6 աստիճանի է հասել, ինչը երկրում դիտարկումների ամբողջ պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշն է: Գերմանիայում նախորդ ռեկորդը՝ 50,5 աստիճան, օրեր առաջ գրանցվել էր Գայլենկիրխեն քաղաքում, իսկ դրանից առաջ ամենաշոգ եղանակը գրանցվել էր 2015թ.-ի հուլիսին:

Ֆրանսիայի մայրաքաղաքում hուլիսի 25-ին օդի ջերմաստիճանը 42,6 աստիճան է եղել, որը նաև վերջին 16 տարիներին երկրում գրանցված ամենաշոգ օրն է դարձել: Սրանից առաջ Փարիզում ամենաշոգ օրը 1947թ.-ի հուլիսի 28-ն է եղել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ