fbpx
Աշխարհ

Եվրոպայում կարմրուկով հիվանդների թիվը եռակի աճել է

Ուկրաինայի պատճառով Եվրոպայում կարմրուկով հիվանդների թիվը 2018 թվականին աճել է 3 անգամ: Այս մասին տեղեկացրել է ամերիկյան The Science ամսագիրը: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` անցած տարի Եվրոպայում կարմրուկով վարակված 82 000 հիվանդներից 54 000-ը եղել են Ուկրաինայում, մինչդեռ 2017 թվականին ամբողջ Եվրոպայով հիվանդների թիվը եղել է մոտ 25 000:

Միայն անցած հունվարին Ուկրաինայում կարմրուկի 15 000 նոր դեպք է գրանցվել, դրանցից 7-ը` մահվան ելքով: Ըստ մասնագետների` հիվանդության տարածման հիմնական պատճառը պատվաստանյութի պակասն է կամ վատ որակը, նաև այն, որ շատ ուկրաինացիներ հրաժարվում են պատվաստումից:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության հավաստիացումներով` 2014 թվականի հեղափոխությունից հետո Ուկրաինան չի պատվիրել կարմրուկի պատվաստանյութ: Նշվում է նաև, որ 2016 թվականին պատվաստվել է մանկահասակ երեխաների ընդամենը 42 տոկոսը, մինչդեռ համաճարակից խուսափելու համար պետք է պատվաստվեր 95 տոկոսը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ