fbpx
Աշխարհ

Եվրոպայում տնտեսությունը հարվածի տակ է. կառավարությունները օգնում են մարդկանց չկորցնել աշխատանքը

Կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում Եվրոպան համարել է, որ տնտեսական մակարդակով հավասար է Միացյալ Նահանգներին, բայց մի քանի օր առաջ հրապարակված տվյալների համաձայն, Եվրոպան ավելի հաջողությամբ  է կարողացել օգնել մարդկանց՝ չկորցնել իրենց աշխատանքը:

Առաջին եռամսյակում եվրոպական տնտեսուական աճը նվազել է 3,5%-ով։ Սա ռեկորդային կտրուկ անկում է համարվում ԵՎրոպական երկրների համար, իսկ նույն ժամանակահատվածում ԱՄՆ տնտեսությունը՝ 4,8%-ով:

«Եվրոն այնպիսի արագությամբ է բախվում բալանսային և  տնտեսական կծկման, որ աննախադեպ է համարվում սովորական  ժամանակաշրջանում»,- հայտարարել է Եվրոպական Կենտրոնական բանկի նախագահ Քրիստինա Լագարդը՝ նախազգուշացնելով, որ այն երկրների համախառն ներքին արդյունքը, որոնք կիսում են եվրո արժույթը, կարող են 12 %-ի չափով տուժվել այս տարի։

Առաջին եռամսյակում Ֆրանսիայի տնտեսությունը 1949 թ.-ից ի վեր գրանցել է  ամենամեծ անկումը` 5,8 %։ Այս մասին հայտնում է  Ֆրանսիայի վիճակագրության ազգային գրասենյակը: Իսպանիայի տնտեսական աճը նվազել է 5,2 %` գերազանցելով 2009 թ.-ի ռեկորդային՝ 2,6 %-ը:

Բայց աշխատատեղերի թվերն ավելի խոստումնալից էին: Գործազրկության մակարդակը Եվրոպայում սաստկացել է միայն համեստորեն, երբ առաջին շաբաթվա ընթացքում տեղի ունեցան իրավիճակով պայմանավորված սահմանափակումներ։ Դա  այն ժամանակ, երբ միլիոնավոր ամերիկացիներ դիմում էին իրենց կառավարոթյանը գործազուրկների համար նախատեսված նպաստներ ստանալու նպատակով:

Համեմատությունը ցույց է տալիս համաճարակով պայմանավորված տնտեսության անկման բուռն հետևանքների դեմ պայքարի Եվրոպայի կտրուկ տարբեր մոտեցումների ազդեցությունը, որի արդյունքում շատ երկրների կառավարություններ միջամտում են մասնավոր հատվածի աշխատավարձերի սուբսիդավորմանը:

Համաձայն հրապարակված տվյալների եվրոպական երկրների աշխատատեղերի մեծ մասը եղել է մարտ ամսվա համար, ինչը նշանակում է՝ որ գործազրկության թվի աճը եղել է երկու-երեք շաբաթվա ընթացքում։ Եվրոմիությունում գործազրկության սեզոնային ճշգրտված մակարդակը մարտ ամսվա ընթացքում բարձրացել է 0,1 %-ով՝ հասնելով 6,6 %-ի։ Այս տվյալները հայտնում է E.U. վիճակագրական գործակալությունը:

Նույն ժամանակահատվածում համեմատաբար ԱՄՆ-ի աշխատատեղերի փակման հետ, երբ գործազուրկների պահանջները աճում էին մեծ տեմպերով, ԵՎրոպայում իրավիճակը շատ ավելի բծախնդիր էր թվում: Փետրվար ամսվա ընթացքում՝  մինչև համաճարակի տարածվելը, ԱՄՆ-ում գործազրկության մակարդակն աճել է 3,5%-ից՝ մարտ ամսին հասնելով 4,4%-ի: Վերլուծաբանները ենթադրում են, որ ներկայում ԱՄՆ-ում գործազուրկների մակարդակը կազմում է 10-15%:

Եվրոպայում տրամաբանությունը հետևյալն է. համաճարակի ֆինանսական հարվածը կարող է մեղմվել, եթե աշխատողները ի վիճակի լինեն շարունակել վճարել իրենց հարկերը, և բիզնեսնեսմենները արդեն ճգնաժամի թուլացման ժամանակ ստիպված չեն լինի նորից փնտրել աշխատողներ և վերապատրաստել նրանց՝ նոր անձնակազմ հավաքագրելու համար: Եվրոպական շատ կառավարություններ իրականացրել են սուբսիդավորման ծրագրեր աշխատողների համար։

Միացյալ Նահանգներում խթանիչ ծրագրերի մեկնարկներ եղել են, բայց այդ միջոցառումները ուղղակիորեն չեն արվել, մարդկանց աշխատանքը պահպանելու նպատակով: Համաճարակի ազդեցությամբ գործազրկության ցուցանիշները նույնն են Ատլանտյան երկու կողմերում ևս, այս մասին հայտնել է Համբուրգում գործող Բեռնարբերգ բանկի գլխավոր տնտեսագետ Հոլգեր Շմիդինգը: Բայց եվրոպական համակարգը մարդկանց փրկում է մեծ վտանգից՝ վարձելու և աշխատանքից ազատելու հարցում:

«Եթե ունեք աշխատուժի 10%, որը աշխատանքից ազատվելու է  և գործազրկության նպաստներ է ստանալու, ապա կունենաք ներկայիս բարձր ծախս ունեցող սպառողներ՝ ավելացրած այդ 10%-ը», -նշում է Դանիայի Զբաղվածության նախարար Պիտեր Համմելգարդը: Նրա կառավարության ծրագիրը վճարում է աշխատողների աշխատավարձերի 75%-ը՝ ամսական մինչև 3535 դոլար, այն բիզնեսներիի համար, որոնք զգալի հարվածներ են կրել սահմանափակումների պատճառով: Գործատուները ծածկում են մյուս եռամսյակի ծախսերը:

Դանիայում գործազրկության մակարդակը մարտ ամսին բարձրացել է մինչև 4.2% ՝ փետրվար ամսվա համեմատ 4%-ով բարձր: Եթե Դանիայում աշխատավարձի սուբսիդավորման ծրագրում ընդգրկված 150,000 աշխատող, եթե հայտնվի գործազուրկների ցուցակում, գործազրկության մակարդակը երկրում կաճեր մոտ 9,5%-ով:

«Բիզնեսները խրախուսվում են և պարտավոր են պահել աշխատողներին իրենց ներկայիս աշխատատեղերում, ոչ միայն հանուն անհատ աշխատողի, այլ ակնհայտորեն նաև հանուն ընդհանուր տնտեսության  և հանուն արագ քայլերով վերադառնալու մեր նախկին կարգավիճակին», – ասել է Համմելգարդը: Եվ քանի որ Դանիան սկսում է վերացնել սահմանափակումները, նա հավելեց, որ քաղաքականության մշակողները արդեն քննարկում են ավանդական, ավելի խթանող ծրագրեր և հույս ունեն, որ  սուբսիդավորման ծրագիրը կկարողանան դադարեցնել մինչև հուլիսի սկիզբ:

Աշխատավարձի սուբսիդավորման ծրագրերն արագորեն ընդլայնվել են Եվրոպայի խոշորագույն տնտեսություններում՝ աշխատուժի մեծ մասին պահելու ձգտումներով: Ֆրանսիայում  աշխատողների գրեթե կեսը ընդգրկված է այդ ծրագրերում, Բրիտանիայում մասնակցում են գործատուների երկու երրորդը: Գերմանիայի զբաղվածության դաշնային գործակալությունը հայտարարել է, որ գործատուները աշխատավարձի սուբսիդավորման ծրագրում ընդգրկել են մինչև 10,1 միլիոն աշխատողի։

Թե որքանով են կազմելու այս ծրագրերի իրագործման ծախսերը, դժվար է գնահատել, քանի որ կառավարությունների մեծամասնությունը  գործատուներին ստիպել են բացել այլ իրավասու ընկերություն, քան սահմանափակել դրանք որոշակի մակարդակի ֆինանսավորմամբ, և դարձյալ տնտեսական հեռանկարը շարունակում է մթագնել:

Բրիտանական բյուջետային պատասխանատվության պաշտոնական գրասենյակը այս ամիս գնահատեց, որ Բրիտանիայի ծրագիրը սուբսիդավորում են չափահաս աշխատողների աշխատավարձի մինչև 80%-ը։ Երեք ամսվա հաշվարկով սուբսիդավորվող գումարը կազմում է մոտ 65 միլիարդ դոլար, ինչը համարժեք է մի ծրագրի, որը կարժենա 508 միլիարդ դոլար ԱՄՆ-ում: Բրիտանական այս ծրագիրը երկարաձգվել է մեկ ամսով՝ մինչև հունիսի վերջ: Գործատուները կռահում են, որ այն կձգվի մինչև աշուն՝ նախազգուշացնելով, որ եթե այն վաղաժամ կասեցվի, աշխատաշուկան պարզապես կանգ կառնի։

Եվրոպական շատ երկրներում գործազրկության նպաստները նույնպես բավականին բարձր են` երբեմն առաջին տարվա համար աշխատողի նախորդ աշխատավարձի 60-70%-ի չափով։

ԱՄՆ փոքր բիզնեսի վարկային նախաձեռնությունը, որը հայտնի է որպես Paycheck պաշտպանության ծրագիր, պարունակում է եվրոպական մեխանիզմներին նման տարրեր, այն զրոյացնում է վարկային տոկոսները կամ արտոնյալ պայմաններ է առաջարկում գործատուներին, այն պայմանով որ այդ գումարները օգտագործվելու են աշխատավարձի, վարձավճարների կամ հիփոթեքային վճարների համար: Կոնգրեսը մինչ այժմ, այս ոլորտի բարելավման համար ուղղել է 659 միլիարդ դոլար: Բայց այս գումարները չեն ծախսվել բացառապես հանուն աշխատատեղերըպահելուն։ ԱՄՆ-ում գործազրկությունը շարունակում է աճել վերջին վեց շաբաթների ընթացքում հասցնելով ընդհանուր նոր՝  30 միլիոն դոլարի պահանջների:

Եվրոպացիներն ասում են, որ կառավարական ծրագրերը մեծ փոփոխություններ են կատարել իրենց կյանքը պլանավորելու գործընթացներում:

«Դա միանշանակ պահպանում է մեր աշխատանքային կարգավիճակը», – ասել է դանիացի բիզնես հետազոտող Մարիա Հոջեր Ռոմմեն, որի ընկերությունն անցած ամիս ընդգրկվել է ծրագրում:

Նա և իր ամուսինը 10 ամիս է ամուսնացած են և հիփոթեքային վարկատեսակով տուն են գնել, ինչը նրանց խոցելի է դարձնում հանկարծակի ստեղծված տնտեսական ճգնաժամի պայմաններում: Վերջինս զրուցեց այն մասին, թե ինչ կլինի, եթե նա հեռացվի աշխատանքից, ինչ-որ բան, ըստ նրա, որ ինքը երբեք չէր կարող պատկերացնել մի քանի ամիս առաջ: Աշխատավարձի սուբսիդավորման ծրագիրը իր ընկերությանն ավելի ճկուն է դարձրել և օգնել է իր ընտանիքի հետագա կյանքը պլանավորել այլ կերպ՝ նոր համաճարակային աշխարհում:

«Հնարավոր է՝ ես կորցնեմ աշխատանքս, բայց հիմա կարող եմ մտածել, որ դա երևի չի պատահի», – ասաց նա: «Դուք կարող եք հարմարեցնել ձեր սոցիալական վիճակը այս պայմաններին և կարող եք առաջ նայել»:

Չնայած ծրագրերին, գործազրկությունը դեռևս աճում է ամբողջ Եվրոպայում, պարզապես դա ընթանում է դանդաղ տեմպերով, քան Միացյալ Նահանգներում: 

Ֆրանսիայում մարտ ամսին գործազրկության նպաստ ստանալու հայտ ներկայացրած մարդկանց թիվը նախորդ ամսվա համեմատ աճել է 7,1%-ով, ինչը գերազանցել է 2009-ին գրանցված ռեկորդային թիվը:

Գերմանիայի հրապարակած տվյալների համաձայն գործազրկությունն ապրիլին աճել է 0,7%-ով՝ կազմելով 5,8%, և կանխատեսվում է, որ այս թվը հետագայում կավելանա: 

«Կորոնավիրոսային համաճարակը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի այն վիճակին, որում Գերմանիան հայտնվել էր հետպատերազմյան շրջանում։ Արդյունքում, աշխատաշուկան նույնպես զգալի ճնշման տակ է հայտնվելու»,- լրագրողներին ասել է Գերմանիայի Զբաղվածության դաշնային գործակալության ղեկավար Դեթլեֆ Շելը: Նախորդ շաբաթ գերմանացի քաղաքական գործիչները պայմանավորվել են ավելացնել աշխատավարձի սուբսիդիաները, որպեսզի կարողանան ապահովեն աշխատողներիի աշխատավարձի մինչև 87%-ը՝ նախկին 67%-ի փոխարեն:

Տնտեսագետները նշում են, որ աշխատավարձի սուբսիդավորման ծրագրերն առավել արդյունավետ կլինեն, եթե տնտեսական ճգնաժամը համեմատաբար կարճ տևողություն ունենա` գոնե մի քանի ամիս, որովհետև ընկերությունների համար դժվար է վերականգնվել, եթե այդ պատճառով կասեցված է եղել նրանց գործունեությունը: Սպառողները կշարժվեն առաջ, իսկ պահանջարկները կփոխվեն: Ենթադրելով, որ արգելափակումները կարող են համեմատաբար արագորեն թեթևանալ, ծրագրերը կարող են հաջողված լինել, բայց եթե համաճարակը  ստիպում է տնտեսություններին ավելի երկար ձմեռել, ապա արդյունքները կարող են «վարդագույն» չլինել:

Որոշ բիզնեսներ, ինչպիսին է տուրիստական արդյունաբերությունը, գուցե ստիպված լինեն աշխատանքից հեռացնել աշխատակիցներին, անկախ նրանից, թե ինչով է պայմանավորված, քանի որ շուտով պահանջարկը վերականգնելու է նախահամաճարակային մակարդակները: Աշխատողների վրա ծախսված սուբսիդիաները կարող են երկարաժամկետ հեռանկարում առանձնապես տնտեսապես արդյունավետ չլինել։

Բրիտանական ավիաուղիները, որն ընդգրկվել է Բրիտանիայի աշխատավարձերի աջակցության ծրագրում, այս շաբաթ հայտարարել է, որ հավանաբար անհրաժեշտություն կառաջանա աշխատանքից հեռացնել աշխատակիցների ավելի քան մեկ քառորդին (մոտ 12,000 աշխատող): Սկանդինավյան ավիաուղիները ևս հայտարարել են հնարավոր լայնածավալ կրճատումների մասին:

«Եթե Եվրոպայում շարունակվի երկարատև տնտեսական անկումը, մենք կտեսնենք նույն խնդիրները, որոնք որ ունի ԱՄՆ-ը: ԵՎրոպան պարզապես երկարաձգում է խնդիրներին հասնելու գործընթացը», – ասել է Բեռլինում տեղակայված տնտեսագիտության ֆորումի «Ֆինանսական նոր տնտեսություն» հետազոտության կազմակերպության հետազոտական տնօրեն Սայմոն Թիլֆորդը: «Դա երկարաժամկետ լուծում չէ աշխատուժի պահանջարկի կտրուկ կրճատման համար, քանի որ պետությունը չի կարող թույլ տալ անորոշ ժամանակով այդ մակարդակի աշխատավարձեր սուբսիդավորել, և դա կդանդաղեցնի ճշգրտման տեմպերը»:

Նախկինում ԱՄՆ-ի համակարգի կողմնակիցները, պնդում էին, որ եվրոպական մոտեցումը տնտեսությանը օգնում է հարմարվել տնտեսական ցնցումներին: Չնայած և այդ փաստարկները դեռ արվում են, ԱՄՆ քաղաքական գործիչները շարժվում են դեպի եվրոպական մոտեցում՝ ավելացնելով գործազրկության նպաստները, որոնք Միացյալ Նահանգներում,որպես շահառու, ընդգրկել են նաև սևամորթ աշխատողներին, իսկ գործատուներին վճարում են՝ առաջին հերթին աշխատանքները դադարեցնելու պատճառով:

Բայց վնասի մեծ մասը գուցե Միացյալ Նահանգներում արդեն հասցվել է տնտեսությանը: Հաշվարկներին դժվար է հետևել։

 Եվրոպան կարողացավ արագ առաջ շարժվել, քանի որ շատ եվրոպական երկրներում արդեն իսկ նմանատիպ ծրագրերի  վերաբերյալ սահմանափակ թվաքանակով գրված գրքեր կային:

Կարճաժամկետ հեռանկարում, եվրոպական շատ գործատուներ աշխատավարձի սուբսիդավորման ծրագրերը դիտարկելու են որպես Աստծո կողմից պարգև:

«Փոքր ձեռնարկությունները հավելյալ գումարներ չունեն ճգնաժամային իրավիճակը հաղթահարելու համար»,- ասել է Rowdy-ի գլխավոր տնօրեն՝  33-ամյա Փոլ Քոնրադին։ Rowdy-ին Բեռլինում և Համբուրգում գտնվող չորս մասնաճյուղ ունեցող գեղեցկության սրահ է:  Հաճախորդները գնում էին իրենց սանրվածքները կարգի բերելու, ինչպես նաև այլ ծառայություններից օգտվելու համար։ Հիմա այդ հաճախորդները չկան:

 Գերմանիայում առանց սուբսիդավորման ծրագրի, Քոնրադին նշել է, որ նա, ամենայն հավանականությամբ, ստիպված կլիներ սկսել աշխատանքից հեռացնել ընկերության 26 աշխատակիցներից մի քանիսին ,-«Առանց ծրագրի գումար չի լինի։ Ես չգիտեմ, թե ինչ եմ անելու»:

«Ծրագրերը արդյունավետ են, բայց դա բացարձակ չէ», – այս թեմայի առընչությամբ նշել է ֆրանսիացի տնտեսագետը:

Դեռևս, որպես ռիսկային  խաղ, նա նշել է, որ ծրագրերը իմաստ ունեն:

«Դուք ունեք երկու ռիսկ: Առաջին՝օգտագործելով աշխատավարձի սուբսիդավորման ծրագրերը, ռիսկային գնահատմամբ, պահպանել այն ընկերությունները, որոնք ապագա չունեն, կամ առանց ծրագրերի կիրառման դուք ունեք հնարավորություն կանխելու այն ընկերությունների փլուզումը, որոնք ապագա ունեն»,- նշել է ֆրանսիացի տնտեսագետը:

Աղբյուրը՝ washingtonpost.com

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ