Աշխարհ
02:00 15/03/2020

Եվրոպայում մեծացել է թմրամիջոցների օգտագործման ծավալը

Թմրամիջոցների և թմրամոլության մոնիտորինգի եվրոպական կենտրոն նոր հետազոտություն է կատարել: Պարզ է դարձել, որ եվրամիության բնակիչները ավելի հաճախ են սկսել թմրանյութեր օգտագործել:

Փորձաքննությունները կատարվել են 23 երկրի 68 քաղաքում, հիմնականում ստուգել են կոյուղաջրերը և հավաքված տվյալների հիման վրա պարզ է դարձել, որ մեթամֆետամին թմրանյութը, որը մինչ այս համարվել էր ակումբային, այժմ ակումբային չէ, քանի որ քաղաքներում երիտասարդները ավելի հաճախ են սկսել օգտագործել:

Փորձագետները հայտնում են նաև, որ ավելացել է ամֆետամինի և կոկաինի օգտագործումը, իսկ կոկաինը ամենատարածված թմրամիջոցն է դարձել Բելգիայում, Հոլանդիայում և Իսպանիայում:

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ