Արցախ

Հայկական կողմին է փոխանցվել ևս 31 զինծառայողի աճյուն

Արցախի ԱԻՊԾ-ի Facebook-ի էջում գրված է․

«Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս 31 զոհված զինծառայողի աճյուն, առանց նշելու գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն:

Նախնական տվյալներով վերջիններս պահեստազորայիններ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ընդհանուր առմամբ, մինչ օրս հայտնաբերվել է 1318 աճյուն, որից 15-ը նախնական տվյալներով՝ քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմագործողություններին մասնակցած զինծառայողներ, պահեստազորայիններ կամ կամավորներ:

Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացնում են Մարտունու (Ներքին Ճարտարի ուղղություն), Վարանդայի (ֆիզուլի) և Հադրութի շրջաններում»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ