«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ծառայություններով է հետաքրքրված նաև իտալական «Միլանը»։ Այս մասին հաղորդում Է La Gazzetta dello Sport-ը:
Համաձայն պարբերականի տեղեկությունների ՝ «Միլանը» դեռևս ձմեռվանից է խորվաթին դարձրել իր տրանսֆերային նպատակը։
Զվոնիմիր Բոբանը, որն իտալական ակումբի տնօրենն է ու նաև Ռակիտիչի հայրենակիցը, կարող է մեծ դեր ունենալ բանակցություններում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ խորվաթ ֆուտբոլիստը ցանկանում է հունվարին հեռանալ «Կատալոնական» ակումբից: