«Աթլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը ևս մեկ քայլ արեց դեպի «Բարսելոնա»։ Այս մասին հայտնում է Tiempre de Juego պարբերականը:
Հուլիսի 12-ի առավոտյան Գրիզմանի իրավաբանը ժամանել է Լա Լիգայի գրասենյակ՝ ֆրանսիացի հարձակվողի հրաժարագինը վճարելու նպատակով։ Դրանից հետո արդեն Գրիզմանը կարող է տեղափոխվել կատալոնական ակումբ։