fbpx
Աշխարհ

ԵԽ անդամ երկրներում 130 ազատազրկված լրագրողներից 110-ը՝ Թուքրիայում են

Եվրոպայի խորհուրդը փետրվարի 12-ին հրապարակել է մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ կազմված մամուլի ազատության վերաբերյալ զեկույցը։

Զեկույցում արձանագրվել է, որ Թուրքիան աշխարհում ամենից շատ ազատազրկված լրագրողներ ունեցող երկիրն է։ Ընդհանուր առմամբ 2018թ․ ավարտի դրությամբ Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում ազատազրկված լրագրողների թիվը 130 է։ Ընդ որում, նրանցից 110-ը գտնվում են թուրքական բանտերում։

Ըստ զեկույցի՝ 2016 հուլիսին Թուրքիայում արտակարգ դրության ռեժիմ հայտարարվելուց հետո և մինչ օրս այս երկրում առնվազն 200 լրագրող է ձերբակալվել։

«Չնայած 2018թ․ հուլիսին երկրում արտակարգ դրության ռեժիմը դադարեցվել է, այնուամենայնիվ, Թուրքիան շարունակում է մնալ մի երկիր, որտեղ ամենից մեծ թվով լրագրողներ են բանտարկված։ Այն նաև աշխարհի ամենահետադիմական երկրներից մեկն է՝ խոսքի և մամուլի ազատության տեսակետից», -ասված է զեկույցում։

Մինչդեռ դեռ 2 ամիս առաջ «BBC»-ին հարցազրույց տված Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդական Գյուլնուր Այբեթը պնդել էր, որ թուրքական բանտերում «լրագրողական գործունեության պատճառով» դատապարտված որևէ լրագրող չկա։

Արձանագրվել է նաև, որ 2018թ․ ընթացում Եվրոպայի խորհրդի անդամ 32 երկրից 140 լուրջ իրավախախտման վերաբերյալ հայցեր են ներկայացվել Խորհրդի և 12 միջազգային իրավապաշտպան ընկերության կողմից համատեղ հիմնված «Լրագրության պաշտպանության և լրագրողների անվտանգության պլատֆորմին»։ Նշվել է, որ 2018թ․ աշխարհում սպանվել է 17 լրագրող, որոնցից 2-ը՝ Թուրքիայում։

2018թ․ ընթացքում Թուրքիայում և Եվրոպական խորհրդի 7 այլ երկրներում մամուլի նկատմամբ կիրառվել են այնպիսի ճնշումներ, ինչպիսիք են լրատվամիջոցների գործունեության սահմանափակումներն ու  կասեցումը, ինտերնետային կայքերի արգելափակումերը, արտասահմանյան ֆինանսավորում ստացող լրատվամիջոցներին որպես «արտասահմանյան ագենտներ» պիտակավորումը։ Թուրքիան նաև այն 4 երկրներից մեկն է, որտեղ մամուլիս ազատությունն ամենից մեծ հետընթացն է ապրել, իսկ լրագրողների դեմ ուղղված հանցագոործությունների թիվն աճել է։

Աղբյուր ՝ https://www.ermenihaber.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ