Աշխարհ
00:00 28/02/2020

ԵԽ նախարարների կոմիտեի նիստը չի կայանա Վրաստանում

Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստն այս տարվա մայիսին տեղի կունենա ոչ թե Թբիլիսիում, ինչպես նախապես ծրագրված էր, այլ Ստրասբուրգում: Այս մասին հայտնել է Վրաստանի արտգործնախարար Դավիդ Զալկալիանիին:

«Ես հանդիպել եմ Եվրոպայի խորհրդի ղեկավարության հետ, հասել ենք բացարձակ փոխըմբռնման նախարարների նիստը Ստրասբուրգում անցկացնելու հարցում: Մենք գործել ենք կազմակերպության կանոնների շրջանակում և մեր պետության և օրենսդրության շահերից ելնելով, քանի որ ոչ մի ուժ չպետք է հնարավորություն ունենա ապակայունացում մտցնելու երկրում և օգտագործելու դա տարբեր քաղաքական շահերի համար»,-հայտարարել է Զալկալիանին:

Փետրվարի սկզբին Վրաստանի արտգործնախարարը հերքել էր լուրն այն մասին, որ Վրաստանի իշխանությունները կարող են դիմել Եվրոպայի խորհրդի ղեկավարությանը՝ նիստը Թբիլիսիից Ստրասբուրգ տեղափոխելու համար:

Թբիլիսիում մայիսի 14-15-ը պետք է տեղի ունենար Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հանդիպումը: Նման հանդիպումներում ռուսական պատվիրակությունը սովորաբար գլխավորում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Վրաստանում կոչեր էին հնչել Ռուսաստանի արտգործնախարարին երկիր չթողնելու վերաբերյալ, քանի որ, ըստ Վրաստանի օրենսդրության, բոլոր այն անձանց, որոնք առանց Վրաստանի համաձայնության Ռուսաստանի կողմից մտել են Աբխազիա կամ Հարավային Օսիա, արգելվում է Վրաստան մուտք գործել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ