Հասարակություն
08:00 01/05/2020

Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Մայիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար  կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-3-ը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի  1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան`                    31.10C (1987թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան`                        2.20C (2007թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան`                   15.20C Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Աղբյուրը՝ mes.am.

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾ

Վերեվ