Հասարակություն
08:00 05/05/2020

Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 4-ի կեսօրից հետո, 5-7-ը, 9-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում, 8-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը 4-5-ի ցերեկները կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 4-ի կեսօրից հետո, 5-7-ը, 9-ի գիշերը և կեսօրից հետո սպասվում է, 8-ի երեկոյան ժամերին հնարավոր է  կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ։ Մայիսի 7-ի երեկոյան ժամերից, 8-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի  5-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    31.00C (1971 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         2.90C (1992 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    14.90C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.


Հանրապետության գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ:

Աղբյուրը՝ mes.am.

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ