Հասարակություն
09:00 28/05/2020

Եղանակը Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 27-ի ցերեկը, 28-ին, 30-31-ը, հունիսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ին օրվա երկրորդ կեսին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ:

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 27-29-ը՝ ցերեկը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Մայիսի 27-ի ցերեկը, 28-31-ը, հունիսի 1-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևան քաղաքի մայիսի 28-ի բազմամյա կլիմայական տվյալներ

· Օդի առավելագույն ջերմաստիճան՝                    33.70C (2007թ.)

· Օդի նվազագույն ջերմաստիճան՝                         7.50C (1978թ.)

· Օդի միջին օրական ջերմաստիճան՝                    19.40C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ,

Հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշակի նվազում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ